Հայաստանն ու Արցախը երբեք չեն եղել այնքան վտանգված, որքան այսօր են, երբեք չեն եղել անվտանգային ահագնացող այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք այսօր են: «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով ասաց Շուշան Զաքարյանը:
«Հայաստանի ու Արցախի առջև ծառացած անվտանգային խնդիրներն իրենց ծանր հետևանքներն են թողնում մեր տնտեսության, արտաքին հարաբերությունների, կրթության և մի շարք այլ ոլորտների վրա: Որպես երիտասարդ կարող եմ ասել, որ այսօր երիտասարդների մի մասը պարզապես չի տեսնում իր ապագան սեփական երկրում, դրա վառ ապացույցն այս տարվա բուհերում առկա թափուր տեղերն են»:
Շուշան Զաքարյանը նաև նշեց. «Երիտասարնդների մոտ և ոչ միայն, կամաց-կամաց վերանում է ապագայի հետ պլաններ կազմելը, քանի որ մարդը չգիտի՝ իր տունը, իր հողը հաջորդ րոպեին կպատկանի իրեն, թե որպես ընծա կտրվի թշնամուն»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը